Սթոուններ
Հապավում/Նշան:
սթ
Միավոր:
ծավալ
Քաշ (առանց գիտական գործողության)
Wordwide use:
Սթոունը ներկայումս օգտագործվում է գրեթե բացառապես Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում որպես /թեև ոչ պաշտոնապես ընդունված/ մարդու քաշի արտահայտման միջոց: 1985թ. ի վեր՝ սթոունը պաշտոնապես չի ճանաչվել որպես քաշի միավոր Մեծ Բրիտանիայում:
Բրիտանացին կամ իռլանդացին սովորաբար արտահայտում է իր քաշը սթոուններով և ֆունտերով (օր.՝ 12 սթոուն 6 ֆունտ), իսկ ԱՄՆ-ի բնակիչը, հակառակ սրան՝ միմիայն ֆունտերով (174 ֆունտ):
Սթոունը սովորության համաձայն դեռևս օգտագործվում է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում որոշ սպորտաձևերում մարդու քաշն արտահայտելու համար, ինչպես, օրինակ՝ բռնցքամարտում և բազկամարտում:
Սթոունն օգտագործվում է նաև ձիարշավում՝ նկարագրելու համար այն քաշը, որը պետք է կրի նժույգը (պարտադիր չէ, որ դա լինի միայն ժոկեյը, քաշը կարող է ներառել նաև լրացուցիչ ծանրությունը և նման բաներ):
Definition:
Սթոունը 14 բրիտանական ֆունտին /averdupois/ (կամ միջազգային ֆունտին) համարժեք կշռի միավոր է: Հետևաբար, սթոունը հավասար է 6,35029 կգ:
Origin:
Սթոուն անվանումը գալիս է աշխարհում երկու հազար տարուց ավել քարերը որպես կշռաքար օգտագործելու պրակտիկայից:
Սթոունը՝ որպես փաստացի միավոր, Եվրոպայով մեկ լայնորեն օգտագործվում էր առևտրական նպատակներով կշիռը չափելու համար մինչև 19-րդ դարը, երբ երկրների մեծ մասն ընդունեց մետրիկ համակարգը, սակայն սթոունի փաստացի կշիռը տարբերվում էր երկրից երկիր, տարածաշրջանից տարածաշրջան և նույնիսկ կախված այն բանից, թե ինչ էր կշռվում և վաճառվում:
1389թ.-ին Անգլիայում բրդի մեկ սթոունը սահմանվեց որպես տասնչորս ֆունտ քաշ ունեցող, և չնայած, որ այլ ապրանքների մեկ սթոունը կարող էր զգալիորեն ավելի շատ կամ քիչ կշռել (ֆունտերով), սթոունն ընդհանուր օգտագործման նպատակներով ընդունվեց որպես 14 ֆունտին (lbs) հավասար:
Common references:
5 ֆուտ և 8 դյույմ (173 սմ) հասակ ունեցող միջին կառուցվածքի տեր կնոջ քաշն ակնկալվում է, որ կլինի ութից տասներկու սթոուն:
6 ֆուտ (183 սմ) հասակ ունեցող միջին կազմվածքով տղամարդու նորմալ քաշը սովորաբար լինում է տասից տասներեք սթոուն:
Usage context: