Ֆունտեր փոխարկում

Metric Conversions.

Ընտրեք միավորը, որտեղից ցուցադրված է փոխանակումը

Ֆունտեր

Հապավում/Նշան:

lb (ֆունտ)

lbm (զանգվածի ֆունտ - գիտական)

Միավոր:

ծավալ

Քաշ (առանց գիտական գործողության)

Wordwide use:

Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Նոր Զելանդիա և այլն

Definition:

Կայսերական (բրիտանական /avoirdupois/ կամ միջազգային) ֆունտը պաշտոնապես սահմանված է որպես 453,59237 գրամ:

Origin:

Ֆունտ անվանումն ադապտացվել է լատինական libra pondo արտահայտությունից, կամ՝ քաշի ֆունտ, հռոմեական լիբրան /libra/ (այստեղից էլ՝ lb նշանը) կշռում էր մոտավորապես 329 գրամ:

Պատմության ընթացքում ֆունտը (կամ դրա տեղական թարգմանությունը) օգտագործվել է որպես կշռի չափ աշխարհի տարբեր մասերում՝ ներառյալ Միացյալ Թագավորությունը /Մեծ Բրիտանիան/, Ֆրանսիան, Գերմանիան, Սկանդինավիան և Ռուսաստանը: Չնայած նրան, որ որպես ֆունտ սահմանված կոնկրետ զանգվածը մի համակարգից՝ մյուս համակարգ  տարրբերվում էր, հիմնականում դրանք մոտ էին, սովորաբար՝ 350-ից 560 մետրիկական գրամ:

Մեծ Բրիտանիայում  ֆունտ օգտագործող մի շարք տարբեր համակարգեր են միաժամանակ գոյություն ունեցել, սակայն բրիտանական ֆունտը /avoirdupois pound/ (հայտնի էր նաև որպես բրդի ֆունտ) եղել է ամենից շատ և ամենից երկար օգտագործվողը (համառոտագրումը՝ lb av կամ lb avdp): Մինչ օրս օգտագործվող տարբերակներից՝ տրոյական ֆունտը (մոտ՝ 373 գ), առավել հաճախ կիրառվում է թանկարժեք մետաղների զանգվածը չափելու համար:

Մեծ Բրիտանիայում  1878թ. ընդունված Չափերի և քաշերի ակտն առաջին անգամ կայսերական ֆունտը սահմանեց մետրիկ միավորներով (1lb = 453.59265գ) , իսկ 1893թ. ըստ Մենդենհոլի Կարգադրության՝ / Mendenhall Order/ սահմանվեց ԱՄՆ ֆունտը՝ նկարագրելով  կիլոգրամը համարժեք 2.20462 ֆունտի:

ԱՄՆ և Ազգերի համագործակցության երկրները համաձայնության եկան՝ ընդհանուր սահմանում տալու ֆունտին (և յարդին,) ինչն ընդունվեց 1959թ. (Մեծ Բրիտանիան՝ 1964թ.):

Common references:

Անգլախոս երկրներում անձի քաշը սովորաբար արտահայտվում է ստոուններով /stones/ և ֆունտերով, չնայած՝ Միացյալ Նահանգներում այն սովորաբար արտահայտվում է միայն ֆունտերով:

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում սննդամթերքները, որոնք մինչև մետրիկ համակարգի ընդունումը սովորաբար վաճառվում էին ֆունտերով, հիմա էլ են վաճառվում հին կայսերական ստանդարտին համարժեք քանակություններով, ինչպես, օրինակ՝ կարագը, որը ամենից հաճախ վաճառվում է 4

Ձկնորսները բռնած ձկան չափը հաճախ արտահայտում են հետևյալ տերմիններով՝ ֆունտ և ունցիա:

Հայտնի է Շեքսպիրի հերոսներից՝ Շեյլոքի այն խոսքը, որը վարկն ապահովելու համար «մեկ ֆունտ միս» էր խնդրում:    

Usage context:

Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ավստրալիա, Կանադա, Նոր Զելանդիա և այլն

Քաշի փոխանակում Ջերմաստիճանի փոխանակում Երկարության փոխանակում Մակերեսի փոխանակում Անկյունաչափության փոխանակում Արագության փոխանակում Ժամանակի փոխանակում Անկյունի փոխանակում Ճշգրտային անկյունատարածքի փոխանակում Energy and power conversion iPhone-ի և Android-ի համար Ծրագիր Փոխանակումների աղյուսակ