Մետրեր
Հապավում/Նշան:
մ
Wordwide use:
Մետրը` որպես մետրիկ համակարգի մաս, ողջ աշխարհում օգտագործվում է որպես երկարության չափման միջոց. հիմնական բացառությունը Միացյալ Նահանգներն է, որտեղ շատ տարբեր նպատակներով օգտագործվում է կայսերական համակարգը:
Definition:
1983թ.-ից սկսած՝ մետրը պաշտոնապես սահմանվեց որպես այն տարածությունը, որը լույսն անցնում է վակուումում 1/299,792,458 վայրկյան ժամանակահատվածում:
1 մ-ը հավասար է 1.0936 յարդի կամ 39.370 դյույմի:
Origin:
Տասնորդական հիմքով չափման միավոր առաջարկվել էր դեռևս 17-րդ դարի վերջին, որտեղ մետր անվանումը վերցված էր հունական métron katholikón-ից, որը նշանակում է «համընդհանուր չափ»:
Մետրի վաղ սահմանումն էր՝ «մեկ վայրկյան կիսապարբերությամբ ճոճանակի երկարություն»: 18-րդ դարի սկզբներին «մեկ կվադրանտի ուղղությամբ երկրի միջօրեականի երկարության (հասարակածից՝ հյուսիսային բևեռ ընկած հեռավորության) մեկ միլիոներորդ մասի» վրա հենված սահմանումն ավելի շատ կողմնակիցներ գտավ, և այդ սահմանումն վերցվեց, երբ Ֆրանսիան 1795թ.-ին ընդունեց մետրիկ համակարգը:
Մետրի էտալոնի նախատիպերը, սկզբում պատրաստված՝ արույրից , ավելի ուշ՝ պլատինիումից, ապա՝ պլատինիում/իրիդիում ձուլվածքից, արտադրվեցին որպես մետրի հաջորդական ստանդարտներ: 1960թ.-ին մետրը վերասահմանվեց ռենտգենյան ճառագայթման ալիքի երկարության միջոցով, իսկ մետրի՝ լույսի արագության հետ կապված այժմեական սահմանումը ընդունվեց 1983թ.-ին:
Common references:
Տղամարդկանց միջին հասակը՝ մոտ 1.75 մ է:
Օլիմպիական խաղերում 110 մ արգելավազքի ժամանակ օգտագործվող արգելքների բարձրությունը 1.067 մ է:
Աշխարհի ամենաբարձր շենքը (2012թ.-ի դրությամբ)՝ Դուբայի Բուրջ Խալիֆան 828 մ բարձրություն ունի:
Նյու Յորքի Էմփայր սթեյթ բիլդինգը 381 մ բարձրություն ունի:
Երկաթգծի վագոնների ստանդարտ երկաթուղագիծը (ռելսերի միջև ընկած հեռավորությունը) 1,435 մ է:
Usage context:
Մետրը` որպես մետրիկ համակարգի մաս, ողջ աշխարհում օգտագործվում է որպես երկարության չափման միջոց. հիմնական բացառությունը Միացյալ Նահանգներն է, որտեղ շատ տարբեր նպատակներով օգտագործվում է կայսերական համակարգը: