Դյույմեր (մատնաչափեր)
Հապավում/Նշան:
դյույմ
" (կրկնակի շտրիխ)
(Օրինակ՝ վեց դյույմը կարելի արտահայտել որպես 6 դյույմ կամ՝ 6"):
Wordwide use:
Հիմնականում օգտագործվում է Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում:
Definition:
1959թ.-ից սկսած՝ դյույմը սահմանվել է և միջազգայնորեն ընդունվել՝ հավասար 25,4մմ (միլիմետրի):
Origin:
Դյույմը /մատնաչափը/ որպես չափման միավոր օգտագործվում է Մեծ Բրիտանիայում՝ սկսած առնվազն յոթերորդ դարից, իսկ 1066թ. սահմանվեց որպես ծայրը ծայրին շարված երեք չորացրած գարու հատիկի երկարություն (այդ սահմանումը պահպանվեց մի քանի դար):
12-րդ դարում շոտլանդական դյույմը (մատնաչափը) սահմանվեց՝ հավասար միջին մարդու բութ մատի եղունգի ներքին մասի լայնությանը: Չափման նման միավորներ գոյություն ունեին շատ տարբեր վայրերում, որոնք հիմա ժամանակակից Եվրոպան են կազմում, և որտեղ պորտուգալերենում, ֆրանսերենում, իտալերենում, իսպաներենում և շատ այլ լեզուներում մատնաչափ /դյույմ – inch/ բառը նույնն է բութ մատը նշելու համար:
Դյույմի անգլերեն անվանումը՝ «inch»-ը, ածանցյալ է լատինական uncial-ից, որը նշանակում է մեկ տասներկուերորդ մաս (դյույմը ավանդաբար ֆուտի /ոտնաչափի /foot/ 1/12 մասն է):
Նույնիսկ քսաներորդ դարում աշխարհով մեկ դյույմի տարբեր սահմանումներ էին դեռևս կիրառվում, սակայն դրանք իրարից տարբերվում էին ավելի քիչ, քան՝ 0.001%-ով: 1930թ.-ին Բրիտանական ստանդարտների ինստիտուտն ընդունեց դյույմը ճիշտ՝ 25.4մմ, իսկ Ամերիկյան ստանդարտների ասոցիացիան նույնն արեց 1933թ/-ին, և առաջին երկիրը, որն օրինականորեն ընդունեց այդ սահմանումը, Կանադան էր (1951թ.):
1959թ.-ին Միացյալ Նահանգները և Բրիտանական համագործակցության երկրները համաձայնագիր ստորագրեցին՝ համաձայնելով ստանդարտացված 25.4մմ սահմանման հետ:
Common references:
Միացյալ Նահանգների 25 ցենտանոց մետաղադրամը մոտավորապես մեկ դյույմ տրամագիծ ունի:
Լիովին հասուն մարդու ակնագունդը մոտ մեկ դյույմ տրամագիծ ունի:
Usage context:
Հիմնականում օգտագործվում է Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում: