Ֆուտեր (ոտնաչափեր)
Հապավում/Նշան:
ֆտ (ֆուտ)
' (շտրիխ)
(Տասը ֆուտի իմաստը կարելի արտահայտել որպես 10 ֆտ կամ 10')
Wordwide use:
Հիմնականում օգտագործվում է որպես պաշտոնական չափման միավոր Միացյալ Նահանգներում: Կանադան ևս ճանաչում է ֆուտը որպես այլընտրանքային (ստանդարտ մետրայինի նկատմամբ) չափման միավոր, և ֆուտը շարունակում է լայնորեն օգտագործվել Մեծ Բրիտանիայում:
Ֆուտը ողջ աշխարհում օգտագործվում է նաև ավիացիայում` բարձրությունները չափելու համար:
Definition:
1959թ.-ին յարդի և ֆունտի վերաբերյալ միջազգային (Միացյալ Նահանգների և Ազգերի Համագործակցության երկրների միջև) համաձայնագիրը յարդը սահմանեց ճիշտ 0.9144 մետր, իսկ ֆուտն իր հերթին սահմանվեց որպես ճիշտ 0.3048 մետր (304.8 մմ):
Origin:
Ֆուտը՝ որպես չափման միավոր, օգտագործվել է մարդկության պատմության մեծ մասի ընթացքում, այդ թվում՝ անտիկ Հունաստանում և Հռոմեական կայսրությունում, և անվանման ծագումը սովորաբար ընդունված է կապել հասուն տղամարդու ոտնաթաթի (հնարավոր է և՝ կոշիկի) միջին չափի հետ: Սկզբում բաժանված էր տասնվեց մասի. իսկ հռոմեացիները ֆուտը նաև բաժանում էին տասներկու ունցիայի /uncial/ - այստեղից էլ ծագում է դյույմի ժամանակակից անգլերեն անվանումը՝ inch:
Ֆուտը շարունակում էր օգտագործվել ողջ Եվրոպայում վերջին երկու հազար տարվա մեծ մասի ընթացքում՝ չնայած որ ազգային և տարածաշրջանային տարբերությունները սովորական երևույթ էին: Կախված այն բանից, թե որտեղ (և երբ) է ֆուտ տերմինն օգտագործվել, այն կարող է վերաբերել 233 մմ-ից մինչև 357 մմ երկարություններին: Ֆուտը նաև սկսեց լայնորեն օգտագործվել անգլախոս երկրներում աշխարհով մեկ:
Ֆուտի օգտագործումն զգալիորեն նվազել է, քանի որ երկրների մեծ մասն ընդունել են մետրիկ համակարգը՝ Ֆրանսիայի կողմից 18-րդ դարի վերջին ընդունելուց հետո:
Common references:
Ֆուտբոլի դարպասն ութ ֆուտ բարձրություն և ութ յարդ (24 ֆուտ) լայնություն ունի:
«6 ֆուտ գետնի տակ»՝ գերեզմանում թաղման վերաբերյալ մեղմասական արտահայտություն է, կամ ավելի լայնորեն՝ մեռած մարդը երբեմն նկարագրվում է որպես «6 ֆուտ գետնի տակ» գտնվող:
«Five Feet High and Rising» /«հինգ ֆուտ բարձրությամբ և ավելանում է»/՝ (վերաբերում է ջրհեղեղի ժամանակ ջրի բարձրությանը) օգտագործվել է որպես երգի անվանում Ջոնի Քեշի կողմից: Հետագայում De La Soul խումբը 1989թ.-ին իրենց հիթային հիփ-հոփ ալբոմն անվանեց «3 Fe
Usage context:
Հիմնականում օգտագործվում է որպես պաշտոնական չափման միավոր Միացյալ Նահանգներում: Կանադան ևս ճանաչում է ֆուտը որպես այլընտրանքային (ստանդարտ մետրայինի նկատմամբ) չափման միավոր, և ֆուտը շարունակում է լայնորեն օգտագործվել Մեծ Բրիտանիայում:
Ֆուտը ողջ աշխարհում օգտագործվում է նաև ավիացիայում` բարձրությունները չափելու համար: